Նորություններ

jpg-22_nSfFZ.jpg
27 05 2026

«Հայրենի՜ք, սիրելի»․ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 26-ին կայացել է «Հայրենի՜ք, սիրելի» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան։

Ծրագրում հնչել են Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ հայրենասիրական և ազգային երաժշտական շնչով՝ հանդիսատեսին փոխանցելով հայկական երաժշտարվեստի ոգեղեն ուժն ու ազգային ինքնության զգացողությունը։

Երեկոյի կարևոր իրադարձություններից էր Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործության ներկայացումը՝ Կարեն Անանյանի խմբերգային մշակմամբ, որը Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարել է առաջին անգամ։

Համերգային երեկոն առանձնացել է հանդիսավոր մթնոլորտով և հայրենասիրական բարձր տրամադրությամբ՝ մեկտեղելով հայկական դասական և խմբերգային արվեստի լավագույն էջերը։

Համերգին մասնակցել են մենակատարներ Մավր Մկրտչյանն ու Արմեն Գրիգորյանը։ Դաշնամուրային նվագակցությունն ու ստեղծագործությունների մշակումները կատարել է Կարեն Անանյանը։

Երաժշտական երեկոյի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։


Поделиться
Класс